Զվարթնոց օդանավակայանում COVID-19-ի ՊՇՌ նմուշառում է կատարվում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ օդանավակայանի  ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:
 
Հայաստան ժամանելուն պես  ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:
 
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով