Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեսչական ստուգայցերը շարունակվում են։
Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն ուժեղացված ռեժիմով այսօր ընթացել են Նոր Նորքի 5-րդ եւ 8-րդ զանգվածներում եւ Կենտրոնու։ Դիտարկվել է շուրջ 3 տասնյակ տնտեսավարող՝ դեղատներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կետեր:
Տրվել են խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։ Նկատվել են աշխատողի կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր։
ԱԱՏՄ մասնագիտական խմբերը տնտեսավարողների ուշադրությունը հրավիրում են համաճարակի կանխարգելման մի քանի նորմի վրա, մասնավորապես,
• Գրանցամատյանները պետք է լինեն լրացված ըստ նոր ձևաչափի:
• Աշխատողի և այցելուի միջև պետք է պահպանվի առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
• Ապահովվում է այցելուների ջերմաչափումը հեռահար ջերմաչափով:
• Պետք է ապահովվեն ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական կառավարման ծորակներով, օճառով:
• Պետք է ապահովվի գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:
• Գործատուն պետք է ապահովի աշխատողներին ձեռքերի 60-80%-ոց ալկոհոլի հիմքով ախտահանիչներով։
Նորմերն ըստ ոլորտների սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով։