Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Ծառայության ֆեյսբուքյան էջը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է․
- խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց, բոլոր վճարումներն իրականացնել բացառապես ????????????????????????????, ????????????????????????????, ????????????????????, ???????????????????????????????? վճարահաշվարկային տերմինալների, ????-????????????????????????????????, ???????????????? վճարային համակարգերի և բանկային առցանց փոխանցումների միջոցով,
- դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։ Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները: Բացառապես արգելանքներին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով:
- Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն: