Շառլ Միշելն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը: Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել եմ մեր խորը մտահոգությունը ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հումանիտար մեծ կորուստների են հանգեցրել:

Կողմերը պետք է հարգեն հրադադարը և վերադառնան բանակցային սեղան՝ առանց նախապայմանների: Արտաքին ներազդեցություններն անընդունելի են»,- հայտարարել է Միշելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով