«Հրապարակ»-ի «տեղեկությունը» սադրիչ հորինվածք է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը․ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հրապարակ կայքը, վերատպելով իմ հաղորդագրությունը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև կայացած հանդիպման մասին, իր կողմից ավելացրել է.
«Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։

Մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը»: Հարկադրված եմ հայտարարել, որ Հրապարակի «տեղեկությունը» սադրիչ հորինվածք է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով