Հունաստանը պահանջում է դադարեցնել Թուրքիա-ԵՄ մաքսային միության համաձայնագիրը |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով  կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ 

Դենդիասը նշել է, որ Թուրքիան, չնախատեսված սակագներ և օրենսդրական միջոցառումներ կիրառելով, շարունակում է միակողմանիորեն խախտել մաքսային միության կանոնները։

Հույն նախարարը նաև կոչ է արել Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցն անմիջապես վերանայել։ Իսկ նման կոչով հանդես գալու պատճառը, ըստ Դենդիասի, այն է, որ Թուրքիան շարունակում է սադրանքների դիմել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով