Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հաստատել է, որ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 23-ին պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Երկուշաբթի Politico թերթը, հղում անելով ԱՄՆ կառավարության փաստաթղթերին, հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման ֆոնին Պոմպեոն նախատեսում է առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի