ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որում ասվում է․
«Սիրելի Անն Իդալգո,
Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից:
Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք:
Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը մի՛շտ են ձեռք մեկնել հայերին, մեր ժողովուրդները մի՛շտ են առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով բարեկամություն արել:
Ուրեմն, խնդրում եմ, գործեք հիմա՛, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության, հանո՛ւն արդարության, հանո՛ւն Հայաստանի և Ֆրանսիայի անքակտելի բարեկամության»:
Ջերմորեն ՝ՀՀ Աժ փոխխոսնակ Լենա Նազարյան»։