Թուրքիայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|

azatutyun.am:  Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաֆա Շենթոփն «Անադոլու» գործակալության հետ զրույցում ընդգծել է, որ «ոչ միայն Թուրքիան, այլև 83 մլն թուրք ժողովուրդը սատարում են Ադրբեջանին իր սրբազան պայքարում»:

Նրա համոզմամբ, «ակնհայտ դարձավ, որ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը լոկ խոսքեր չեն, այլ աշխարհում նմանը չունեցող դաշինք»:

«Մենք Ադրբեջանի կողքին ենք, քանի որ նրա պայքարն արդար է: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանից անջատ չի եղել: Ղարաբաղը Ադրբեջանի հողն է», – հայտարարել է Շենթոփը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը:

Կրկնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին հնչեցրած պնդումը, Շենթոփը ևս հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սպառազինում են Հայաստանին»:

«Այս երկրների ստանձնած պարտավորությունը հարցի արդարացի լուծումն է: Ահա սա է 30 տարի այն չլուծելու պատճառը: Քանի որ չեն ուզում լուծել», – ասել է թուրքական խորհրդարանի նախագահը:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով