Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության հարցը կրկին առաջին պլան է մղվում, շեշտում է ԵԽ գլխավոր քարտուղարը |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել Եվրախորհրդի առջև՝ հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը իրենց երկրներում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան խնդիրը», – այսօր հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Մոսկվայում՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ են, և երկուսն էլ պարտավորվել են հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով, ինչպես նաև հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա ծայրաստիճան կարևոր է», – ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ փաստելով, որ այս հակամարտության համատեքստում կրկին առաջին պլան է մղվում վիճահարույց տարածքներում մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը։

«Անկախ քաղաքականությունից՝ այնտեղ ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են դա ապահովել, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ, որպեսզի գնահատենք տեղում տիրող իրավիճակը և հնարավորինս աջակցենք», – հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով