factor.am։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերսկսվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որը 1 ժամով ընդհատվել էր և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարան ներկայացրեցին իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու և 10 մլն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ նրա ոտքերը 50-70 տոկոսով դարձել են անզգա։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մնացականյան Մարտիրոսյանը հրապարակեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ամբողջությամբ մերժելով այն։