Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։

Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով