Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է Անկարա կատարելիք այցից |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների ֆոնին հրաժարվել է Թուրքիա այցից: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Oruc Reis հետազոտական նավը կրկին ուղարկելով՝ Թուրքիան լրջորեն փչացրել է վստահության այն մթնոլորտը, որը մենք ջանասիրաբար ստեղծել ենք»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Հայքո Մաասը հայտնել է, որ ձեռնպահ կմնա Անկարա ծրագրված այցից:

Հիշեցնենք, որ Հունաստանն ու Կիպրոսն ամիսներ շարունակ Եվրամիությունից ակտիվ պահանջում էին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Միջերկրական ծովի արևելյան ջրերում իրականացվող գործողությունների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով