COVID-19-ի դեմ «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի արտադրությունը կսկսեն հոկտեմբերի վերջին |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսային վարակի դեմ «Էպիվակկորոնա» պատվաստանյութի առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը:

«Էպիվակկորոնա» պատվաստանյութի արտադրությունը կսկսվի Ռոսպոտրեբնադզորի վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի բազայի վրա, որը լիցենզավորված արտադրական հարթակներ ունի GMP-ի պահանջներին համապատասխան: Առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին հայտարարել Է կորոնավիրուսի դեմ եւս մեկ հայրենական պատվաստանյութի գրանցման մասին, որը մշակել Է «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը, այն ստացել Է «ԷպիՎակԿորոնա» անվանումը:Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա եւ պետք Է սկսվեն նոյեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով