Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին.

– Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հրավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։

– Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը:

– Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից չորսը՝ գնակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Հադրութում, իսկ 2-ը՝ հրետակոծության հետևանքով: Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործենրի կողմից, որոնք համացանցում տարածում են և փառաբանում են իրենց քստմելի արարքները՝ այդ թվում գերեվարվածների նվաստացումն ու սպանությունները։ Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի հայտարարությունը ենթադրում է գերիների փոխանակում։

– Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով