lragir.am։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաեւ վճարովի ավտոճանապարհներ:
Այս երեւույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար:
Իսկ որքանով ենք մենք պատրաստ վճարովի ավտոճանապարհների ստեղծմանը: Թունյանը հորդորել է չթերագնահատել ինքներս մեզ եւ անձամբ իր օրինակով վստահեցրել, որ վճարովի ավտոճանապարհները կունենան պահանջարկ:
«Ես ինքս երբեմն կնախընտրեի որոշակի գումար վճարել արագ եւ բարեկարգ ճանապարհով երթեւեկելու համար: Բնականաբար, վճարովի ավտոճանապարհների պարագայում դրանք անպայման պետք է ունենան անվճար այլընտրանքներ»,- ասել է պատգամավորը»: