lragir.am: Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, Զարիֆը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորմանը աջակցելու Իրանի պատրաստակամության մասին՝ «Իրան-Թուրքիա-Ռուսաստան տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում` որպես Մինսկի խմբի մեխանիզմի լրացում»: