Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում հայ ռազմագերիների սպանությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարությունը: Զոհրաբյանն ասաց, որ այս դեպքով պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին:

«Ես զարհուրել եմ այդ տեսանյութը նայելով: Արդեն պատրաստել եմ բոլոր նյութերը: Եվրոպական բոլոր կառույցներ, մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին այդ տեսանյութն իր կից գրությամբ ուղարկվելու է: Միջազգային հանրությունը, եթե չտեսնի, որ այս պատերազմն արդեն դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից և սա շատ ավելի լուրջ, գլոբալ պատերազմ է դառնալու, միջազգային հանրությունը, եթե շարունակի բավարարվել կոչերով ու չբռնի Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայից ու Լիբիայից բերված ահաբեկիչների ձեռքը, որոնք գործում են շատ ավելի դաժան մեթոդներով, քան «Իսլամական պետությունը», այս նույն ուղտը չոքելու է միջազգային հանրության դռանը»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ հայ ռազմագերիների գնդակահարությունը միանշանակ ռազմական հանցագործություն է մարդկության դեմ:

«Սա բոլոր միջազգային կոնվենցիաներով ռազմական հանցագործություն է մարդկության դեմ, այն կոնվենցիաներով, որը ստորագրել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան ու ամեն օր, իրենց ոտքի տակ գցած տրորում են: Նամակներն ուղարկելու եմ առավոտյան, որովհետև գնդակահարվում են մարդիկ, դրան պետք է տրվի հստակ գնահատական: Գնդակահարվում են մարդիկ` փաթաթված Հայաստանի Հանրապետության պետական դրոշով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով