Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել |factor.am|

factor.am: Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել՝ բարձրաձայնելով Արցախի խաղաղ բնակչության դեմ մարդասիրական իրավունքի խախտումների մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևում նշվում է, որ

  • Հոկտեմբերի 12-ին հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խախտվել է Ադրբեջանի կողմից մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությամբ,
  • Ամենից շատ տուժել է Արցախի խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանը խախտում է մարդասիրության միջազգային օրենքները,
  • Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը,
  • Հազարավոր սիրիացի զինյալներ են ներգրավված մարտերում։


Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով