Առայժմ աշխատանքներ չեն տարվում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման շուրջ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը:
«Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել ռազմական գծի ողջ երկայնքով, համաձայնեցնել հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմը: Դեռևս, ինչքան մեզ հայտնի է, աշխատանքներ չեն տարվում։ Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ կգործարկվի նման մեխանիզմ»,- ասել է նա:
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի