ԲԴԽ-ն Լիլիթ Թադևոսյանին ընտրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ  դատարանի նախագահի թեկնածու: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով