Կիրակի լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ կիրակի լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել:

«Հաջորդ կիրակի մենք կհայտարարենք այս լավ լուրի մասին բնակչությանը, որ 10 տարվա դաժան էմբարգոն վերանում է»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին՝ չորեքշաբթի ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ:

«Մենք այս հարցի շուրջ 4 տարի շարունակ պայքարել ենք Ամերիկայի հետ: ԱՄՆ-ն ամեն ինչ անում էր՝ թույլ չտալու համար հոկտեմբերի 18-ի իրագործումը, սակայն այս օրը կգա»,- հավելել է Ռոհանին՝ նշելով, որ կիրակի օրվանից սկսած Իրանը կարող է իր զենքը վաճառել ում ցանկանա:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով