hetq.am: Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր արդեն դրամահավաք են նախաձեռնել Արցախում վիրավորված զինվորների բուժման ծախսերը հոգալու և նրանց աջակցելու նպատակով։
Պաշտպանության նախարարությունը տեղյակ է սոցիալական ցանցերում սկսված դրամահավաքների մասին և մտահգություն ունի այդ առնչությամբ։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։
Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի զբաղվեն այդ դրամահավաքներով, պարզեն՝ ովքեր են կազմակերպիչները։
Ալեքսանդր Ավետիսյանն ընդգծում է՝ սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական հակամարտության գոտում սկսված պատերազմի առաջին իսկ օրից ամբողջ առողջապահական համակարգը, քաղաքացիական հիվանդանոցներն ապահովում են վիրավոր զինվորների, կամավորների, պահեստազորայինների բուժսպասարկումը։ Նրանց բուժումն իրականացվում է պետական միջոցների հաշվին։
Պետությունն ապահովում է նրանց սննդով, անհրաժեշտության դեպքում՝ հագուստով, այլ պարագաներով։
Կարդալ ավելին՝ hetq.am-ում։