Ռազմական դրության այս օրերին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողքին են հայաստանյան գործընկերները:
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, թիկունքային աշխատանքն օպերատիվ կատարելու նպատակով նախարարության անձնակազմը հումանիտար առաքելություն է իրականացնում Ստեփանակերտում:
Ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին նրանք ամեն օր տրամադրում են անհրաժեշտ քանակության սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:
Հայաստանի փրկարարներին նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն է հանդիպել: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել, մատակարարման աշխատանքից բացի՝ կատարել նաև ցանկացած բարդ առաջադրանք: