Արցախի անկախության ճանաչման հարցը քննարկման մեջ է. ԱԺ փոխխոսնակ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը շատ կարևոր է համարում, որ Արցախի անկախությունը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից: Այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Պարզ է, որ Արցախի անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է: Մենք բոլոր ուղղություններով մեր բոլոր գործընկերների հետ աշխատում ենք և գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով: Նույնիսկ ամենացածր մակարդակով շփումների մեջ մենք այսօր այդ հարցը բարձրացնում ենք: Շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից ու դրան հետևենք կոնկրետ իրավական քայլեր: Այդ հարցը քննարկման մեջ է և, այո` դա օրհասական հարց է»,- ասաց Սիմոնյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով