Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Այս մասին, վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հաղորդում է Reuters գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով