armenpress.am: Թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման պահանջով հայերը ցույց են անցկացրել Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ:
ԱԳ նախարարների հանդիպման վայրի մոտ հավաքվածները վանկարկել են. «Էրդողան՝ ահաբեկի՜չ», ծածանել Հայաստանի և Արցախի դրոշները:
ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին դեմ առ դեմ հանդիպում են Լյուքսեմբուրգում `քննարկելու գլոբալ քաղաքական իրավիճակը, օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: