ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարներ այսօր կքննարկեն ԼՂ հակամարտությունը

ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները այսօր կայանալիք պլանավորված հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հաշվի առնելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում մարդասիրական նպատակներով հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ 
 
ԵՄ Խորհրդի նիստը տեղի կունենա Լյուքսեմբուրգում`առաջին անգամ կորոնավիրուսային համաճարակի բռնկումից ի վեր:
 
Միևնույն ժամանակ, լրագրողների համար արտգործնախարարների հանդիպումը դեռևս փակ է։
 
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով