Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն |a1plus.am|

a1plus.am: Հոկտեմբերի 11-ին, թուրքական կողմի նախաձեռնությամբ՝  հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Ըստ հաղորդագրության՝  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն ի հայտ է եկել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո:

Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը:

Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով