Ադրբեջանը շարունակում է հարձակումը ԼՂ-ի վրա. Մնացականյանն արձանագրում է պայմանավորվածության խախտումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին Մնացականյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- գրել է Մնացականյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով