Ես նման տեղեկություն չունեմ, որ մինչև պատերազմը գերեվարվածների փոխանակում ևս իրականացվի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Եթե նման տեղեկություն լինի, կհայտնենք»,- ընդգծեց նա։
Ի պատասպան այն հարցի, թե արդյո՞ք միջազգային կառույցների համար կան ապացույցներ, որ հայկական կողմը չի խախտել հրադադարը՝ Հովհաննիսյանն ասաց․
«Միշտ չէ, որ ինչ-որ բան պետք է հերքենք կամ հավաստենք կամ ինչ-որ ջանք գործադրենք ապացուցելու համար: Ի՞նչ էինք սպասում ադրբեջանական կողմից, որ ներկայացնենք, ես այլ բան չէի սպասում, անկեղծ ասած»։