Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում կրակը դադարել է մոտ երկու ժամ առաջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անցկացված ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը, փոխանցում է ТАСС-ը։
«Ինչպես դուք, մենք նույնպես տեղեկություններ ենք ստանում զինվորականներից, – ասել է նա։- Որոշ ժամանակ առաջ մենք հեռախոսազրույց ենք ունեցել, նրանց տեղեկություններով՝ մոտ երկու ժամ առաջ կրակը դադարեցվել է»։