Ռուսաստանը Թրամփին 2020թ. Մոսկվա է հրավիրել. ԱՄՆ նախագահը դրական է արձագանքել |tert.am

tert.am: Ռուսաստանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:

Ինչպես նշում է Russia Today-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Մենք ԱՄՆ նախագահին հրավիրել ենք հաջորդ տարվա մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը»,-«Ռոսիա 24»-ի եթերում ասել է Ուշակովը:

Նա հավելել է, որ Թրամփը դրական արձագանք է տվել:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ 2020թ. նշվելիք տարեդարձն իրոք առանձնահատուկ է լինելու:

Հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ հրաշալի արդյունքներ է ակնկալում այս հանդիպումից: Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ Թրամփը կատակել է՝ ասելով Պուտինին, որ նա «չմիջամտի ամերիկյան ընտրություններին»:

Նշենք, որ վերջին երեք տարում սա երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով