Հրադադարը չի փոխարինի վերջնական կարգավորմանը, հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ը |azatutyun.am|

azatutyun.am: Կրակի դադարեցումը չի փոխարինի Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության կապակցությամբ ։

«Հայտարարված հրադադարը առաջին կարևոր քայլն է, սակայն այն չի փոխարինի խնդրի վերջնական որոշմանը», – հայտարարել թուրքական դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, որ Անկարան կաջակցի այն որոշումներին, որոնց իր համաձայնությունը կտա Բաքուն։

«Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում», – նաև հայտարարել է պաշտոնական Անկարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով