Ժամը 12:02-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ։
12:17-ին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ոչ թե Կապանին են հարվածել, այլ Կկապանի շրջանի Արծվանիկ գյուղին՝ ինչպես այդ մասին ավելի շուտ հայտնել էր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ մեկ զոհ կա։
Նշենք, որ րոպեներ առաջ՝ ժամը 12:00-ին, արցախա-ադրբեջանական սահմանին հաստատվել է հրադադար՝ ինչպես երեկ ութ ժամից ավելի տեւած բանակցություններից հետո համաձայնության էին եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի արտգործնախարարները։