Հակառակորդը Երիցվանք գյուղական համայնքի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ հարվածային ԱԹՍ է կիրառել․ Շուշան Ստեփանյան

ՌԴ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ՝ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ 

ՊՆ խոսնակը նշել է, որ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Ըստ Ստեփանյանի՝ հակառակորդը նենգաբար փորձում է  փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։ 

Հիշեցնենք, որ երեկ ութ ժամից ավելի բանակցել են Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի արտգործնախարարները, որի արդյունքում համաձայնություն է եղել այսօր ժամը 12:00-ին մարդասիրական հրադադար հաստատել՝ դիակների եւ գերիների փոխանակման համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով