Ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ հրապարակել են իրազեկող տեսանյութ, թե ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում: