Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԶԲ հետագա գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տալիս Հայաստանում իրականացվող բանկի նախաձեռնություններին, ինչպես նաև կարևորում է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի գործունեությունը:

ԵԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, փոխվարչապետին հրավիրել է որպես խոսնակ մասնակցելու ԵԶԲ կողմից կազմակերպված ս.թ. դեկտեմբերի 4-ին կայանալիք Եվրասիական առաջին կոնգրեսին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով