ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ուղևորափոխադրումների վերսկսման հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են երկրների միջև ուղևորափոխադրումների վերսկսման հարցը: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Առաջինը քննարկվել է համավարակի պայմաններում ուղևորափոխադրումների վերսկսման հարցը: Այս հարցը շատ կարևոր է, այն ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև գործարար ակտիվության: Քննարկումները վստահություն են ներշնչում, որ ուղևորափոխադրման հարցերը շատ արագ լուծումներ կստանան»,- ասաց Մյասնիկովիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով