Հարկային օրենսգիրքը մտել է ուժ մեջ․ Արմեն Սարգսյանն այն արդեն ստորագրել է․ Բաբկեն Թունյան |factor.am|

factor.am։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ նախագիծն ու նոր Հարկային օրենսգիրքը մտել է ուժի մեջ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խորհուրդ տալով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին այսուհետ հանգիստ աշխատել։

Ազգային ժողովը հունիսի 25-ի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում և կից օրենքների նախագծում փոփոխություններ կատարելու նախագիծը․ այն ընդունվեց 73 կողմ և 33 դեմ ձայների հարաբերակցությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով