Այսօր ամերիկահայերը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում երթ են իրականացնելու՝ ընդդեմ Հայաստանում և Արցախում թուրքական և ադրբեջանական ագրեսիայի։
«Վաշինգտոնի հայկական քայլարշավը ահազանգ է լինելու ամերիկյան առաջնորդների համար, որ վերջիններս վերականգնեն ինքնորոշման, ժողովրդավարության և մարդկային արժանապատվության համաամերիկյան արժեքների նկատմամբ իրենց պարտավորությունները»,- ասված է երթի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում։
Տեսանյութում Փենսիլվանիայի հայերն են ժամանում Վաշինգտոն երթին մասնակցելու համար։