Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների կողմից ԼՂ հակամարտության տարածք մուտք գործելու փորձերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին։ Հայտնում է ria.ru-ն։
«25 տարի շարունակ մենք ԱՊՀ-ի տարածքում համատեղ ստեղծել ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ և չենք կարող ու չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը։ Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը՝ այդ թվում նաև ճնշելով վարձկանների և ահաբեկիչների կողմից հակամարտության տարածք ներթափանցելու ցանկացած փորձ և այն անձանց, ովքեր շահույթ են ստանում զենքի ապօրինի շրջանառությունից և ֆինանսավորում են ահաբեկչական գործողությունները»,- մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի