Ադրբեջանի արտգործնախարարը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև։ Այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում», – ասվում է  Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝  Վաղինակ Ասատրյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով