aliq.ge: Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում, Կղվարելի և Սագարեջո շրջաններում երկու անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
«Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների ծառայությունը անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդագրություն է ստացել: ՆԳ նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել», — ասվում է նախարարության հայտարարության մեջ: