shantnews.am։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով:
Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: Նախարարի հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Դեռ մայիսին «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն ասել է, որ լուրեր են պտտվում, թե բնապահպանության նախարարն աջակցում է Կենդանաբանական այգու տնօրենին։