Մերկելն Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը |hetq.am|

hetq.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, տեսակոնֆերանսի ֆորմատով բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կապակցությամբ կանցլերը հանդես է եկել հրադադարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների օգտին, որոնք ուղղված կլինեին էական առաջընթացին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով