Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․ |hetq.am|

hetq.am: Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ոլորտում տրամադրել աջակցություն, եթե Բաքուն դրա կարիքն ունենա: Այս մասին երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում:

«Այսօր ադրբեջանական ժողովուրդը պայքարում է իր հողերի ազատագրման համար և ի վիճակի է իրագործել դա: Դրա համար նա ունի ուժ և պոտենցիալ: Իհարկե, Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են Ադրբեջանին աջակցություն տրամադրել ցանկացած ոլորտում, եթե Բաքուն դրա կարիքն ունենա»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն շեշտել է, որ եկել է Բաքու, որպեսզի «մեկ անգամ ևս ցույց տա Թուրքիայի և թուրք ժողովրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը Ադրբեջանին»:

Ավելին՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով