Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին՝ նշելով, որ Կրեմլը մանրակրկիտ ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները:
Ասադը «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սիրիայից զինյալներ են տեղակայվում Ղարաբաղում, իսկ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում: Նա նաև հայտարարեց, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին:
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։