hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դռնփակ հանդիպում կազմակերպել: Մարուքյանը հիշեցրեց, որ բացի առաջնագիծը գոյություն ունի երկրորդ ճակատ` արտաքինը, հետևաբար պատգամավորները ևս ցանկանում են իմանալ, թե ինչ խոսակցություններ են ընթանում Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև: Մարուքյանն ասաց, որ նման հարցերը չի կարող ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ուղղել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ արտաքին քաղաքական դաշտում ընթացող բոլոր գործընթացների վերաբերյալ ինչքան հնարավոր է թափանցիկ ու հրապարակային տեղեկություն է հաղորդվում, սակայն նշեց, որ խնդիր չի տեսնում նման ձեւաչափով հանդիպում կազմակերպելու մեջ։ Միրզոյանը խոսատացավ խոսել վարչապետի հետ: