ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային խաղացողներին կոչ է արել օգնել հրատապ հրադադարի հաստատմանը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։ Այս մասին ասել է նրա խոսնակ Շտեֆան Դյուժարիկը:
Գուտերեշը դատապարտել է Ղարաբաղում հակամարտությունը և լուրջ անհանգստություն հայտնել բնակելի տարածքների հրետակոծման վերաբերյալ տվյալների վերաբերյալ:
«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շեշտել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- նշվում է Դյուժարիկի հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի